Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբապիղծը դուք եք, պարոն Մինասյան, որ ուզում էիք աղոթքից հետո ՀՀ-ում մարդ սպանել»․ ՔՊ-ական

Հուլիս 08,2025 14:10

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր․ «ՔՊ-ն սրբություն չունեցող պիղծ մարդկանց մի խմբակ է, որոնց մեջ եթե կան նորմալ մարդիկ, էս պղծության պայմաններում իրենք էլ են այլանդակվում»։

«Ասում է՝ ՔՊ-ն անբարոյական է, էս է, էն է։ Ուզում եմ Մինասյան Արծվիկին ասել, որ ինքն իր կյանքի ընթացքում միշտ առերեսվել է բարոյականության հետ ու միշտ էդ ընթացքից փախել է, որովհետեւ ինքն իր ամբողջ կյանքի ընթացքում բարոյականության հետ ընդհանրապես գործ չունի։ Իսկ ինչ վերաբերում է սրբապղծությանը, սրբապիղծը դուք եք, պարոն Մինասյան, որ ուզում էիք աղոթքից հետո ՀՀ-ում մարդ սպանել։ Էդ ո՞ւմ էիք ուզում սպանել՝ մեզ ու մեր ընտանիքների՞ն։ Տո ղալաթ էիք անում, գլուխներդ պատին էիք տալիս։ Էլ չի ստացվելու, ՀՀ-ում էլ չեք կարող ղեկավարությանը սպանեք եւ դուք գաք իշխանության»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031