Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլորեցնողնե՛ր, ինչո՞ւ չեք ասում, թե Խորենացին ինչ հանգամանքներում է գրել իր ողբը. Տեր Փառեն քահանա Առաքելյան

Հուլիս 08,2025 14:22

Այսօր ոմանք, իրենց ձեռքն առնելով Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Պատմահոր Ողբից մեջբերում են հատվածներ, որտեղ նախատինքի են արժանացել կրոնավորները, վիճակավորները և առհասարակ բոլոր պատասխանատու շերտերը։ Եվ այս հատվածի հետ զուգահեռներ են տանում` ասելով, որ այսօրվա հոգևոր դասն էլ է կեղծավոր, հպարտ, պատվասեր, քան աստվածասեր, դատարկախոս և այլն (Խորենացու խոսքերն են)։

Մոլորեցնողնե՛ր, ինչո՞ւ չեք ասում, թե Խորենացին ինչ հանգամանքներում է գրել իր ՈՂԲԸ։ Կամ չգիտեք, կամ չեք ուզում ասել։ Երկու դեպքում էլ լավ չէ։

Խորենացին հայտնի ՈՂԲԸ գրել է այն ժամանակ, երբ Հայոց Հայրապետական Աթոռը անմիաբան և ապիկար իշխանների թեթև ձեռքով զբաղեցնում էին սուրմակներն ու բրքիշոները, իսկ Քրիստոսի հոտը դալար վայրերի փոխարեն անապատում էր դեգերում։ Դարձյալ` կամ չգիտեք, կամ ուզում եք այս վիճակը կրկնվի։ Հետո էլ Քրիստոսից եք խոսում։ Պատմահայրը գեղեցիկ բնութագրում ունի այսօրինակ անձանց համար. նրանց ընթացքը բնութագրում է «մոլորական հավատակցություն» խոսքով։

Բայց փա՜ռք Աստծո, Սուրբ Սահակն ու Սուրբ Մեսրոպը մեզ համար բարեխոսում են, իսկ քանդողները պատմության աղբանոցում են։

Զգո՛ւյշ եղեք, ձեզ մի՛ վնասեք, մոլորեցնողնե՛ր։

Աստված օգնական, ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ։

Տեր Փառեն քահանա Առաքելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031