Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստացի պոտենցիալ մարդասպան ահաբեկչին, որ իր վարքագծով արդեն ապացուցել էր, թե ինչի է ընդունակ, պետք էր չեզոքացնել: Կրկին վերահաստատում եմ ասածս. Արսեն Թորոսյան

Հուլիս 08,2025 15:09

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր է՝ համացանցում որոշ շրջանակներ պտտում են իմ մի գրառում, որում ասել էի, որ կրակոցով պետք էր չեզոքացնել պոտենցիալ մարդասպանին՝ փորձելով դա համեմատել կանխված ահաբեկչության հետ։ Երեկ էլ հանրայինի եթերում դաշնակ Քրիստինե Վարդանյանն է հիշել այն։

Կհիշեք հայտնի դեպքը «Համեր» մակնիշի մեքենայով Հանրապետության Հրապարակում, երբ դրա վարորդը խախտելով բոլոր կանոնները մեքենան վարում էր մայթերի վրայով, չէր ենթարկվում ոստիկանների պահանջին, իր մեքենայով ջարդում էր ոստիկանական և այլ մեքենաներ։ Ըստ էության, նա տևական ժամանակ դրսևորում էր այնպիսի վարքագիծ, որը վտանգում էր այլոց, այդ թվում ոստիկանների կյանքը և դուրս էր սովորական խուլիգանության սահմաններից։ Ոստիկանները մեքենան կանգնեցնելու համար կրակել էին դրա անիվներին, բայց միևնույնն է՝ նույնիսկ պատռված անիվներով այն չէր կանգնում՝ շարունակելով վտանգել այլոց կյանքը։

Հիմա խնդրում եմ ինձ պատասխանել. ի՞նչ պետք է անեին ոստիկանները նման դեպքում։ Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է՝ փաստացի պոտենցիալ մարդասպան ահաբեկչին, որ իր վարքագծով արդեն ապացուցել էր, թե ինչի է ընդունակ, պետք էր չեզոքացնել, որպեսզի չվտանգվի հենց ոստիկանների և մյուսների կյանքը, ինչը և ես գրել էի իմ մեկնաբանման մեջ։ Ու կրկին վերահաստատում եմ ասածս։

Ի դեպ՝ որևէ այլ ժողովրդավարական և նույնիսկ ոչ ժողովրդավարական երկրում դա կարվեր շատ արագ։ Կից տեսանյութում մի քանի կադր է այդ իրադարձությունից։ Այսքանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031