Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի և ավելի շատ զոհեր կարող են լինել, քան երբևէ եղել է քաղաքացիական պատերազմների ժամանակ

Հուլիս 08,2025 14:41

Պետք չէ սպասել, որ եկեղեցին պաշտոնապես հայտարարի Ազգային-ազատագրական շարժման մասին։ Եկեղեցին սադրանքներին չի տրվելու ոչ մի պարագայում, մանավանդ որ իր առջև իր իսկ անառակ որդիներն են զենքով կանգնած։ Ճիշտ է, երկու կողմերում թվում է ազգությամբ հայեր ենք, սակայն մենք պետք է այլևս որպես իրողություն համարենք Ազգային-ազատագրական պայքարի մեկնումը այլազգիների դեմ և ինքնակազմակերպվենք ու դիմադրենք գառան մորթի հագած գորշ գայլերին։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումը եթե թուրքերենից թարգմանենք հայերեն, ապա այսպես է հնչում․ «Ես, Նիկոլ Փաշինյանս, հայտարարում եմ, որ Քրիստոսահիմն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իմ ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թշնամին է, խանգարում է ինձ ինտեգրվել թուրք-ադրբեջանական կոալիցիայի մեջ, որպեսզի վերացնենք Հայկական Պետականությունն ու հայությունը։ Ուստի ես պատերազմ եմ հայտարարում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Եվ այդ պատերազմի գլխավոր հրամանատարը ես եմ»։

Գենադի Մնացականյան

Ահա սիրելի հայրենակիցներ այս խոսքերն են թաքնված ՀՀ վարչապետ հորջորջվող անձի հերթական ֆեյսբուքյան ցնորամտության տողատակերում։ Ակնհայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի և ավելի շատ զոհեր կարող են լինել, քան երբևէ եղել է քաղաքացիական պատերազմների ժամանակ։

Քրիստոսի Եկեղեցին կանգուն է իր սրբերով, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն քրիստոնեական հավատքի։ Ինչպես բազմադարյա պատմության ընթացքում, այսօր նույնպես առաջին հերթին հենց հայ հոգևորականն է պատրաստ պաշտպանելու Սուրբ Եկեղեցին հակաեկեղեցականներից ու ապազգային տարրերից։ Եկել է ժամանակը գործով ապացուցելու, որ մենք քրիստոնյա ենք և մենք ենք քրիստոնեության ջահակիրը աշխարհում։ Անտարբեր չպետք է լինել այս օրհասական օրերին, ամեն մեկս իր կարողություններով պետք է պաշտպան կանգնի Եկեղեցուն և թույլ չտրվի, որպեսզի ենիչերիների ոհմակը ներխուժի ու պղծի մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու հայությանը տանի իսլամացման։

Ասածներս որևէ կերպ չափազանցված չպետք է ընկալել։ Երբ տեսնում ենք, որ երկնքում սև ամպեր են կուտակվում, ապա հասկանում ենք, որ անձրև է գալու։ Ահա այդքան կանխատեսելի է հայության իսլամացումը, եթե ոտքի չկանգնենք ու պաշտպան չլինենք մեր Սուրբ Քրիստոնեական հավատքին։ Պայքարել պետք է միասնաբար, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր ձևով և ամեն մեկս ջանք գործադրելով, որպեսզի եղբայրասպանություն տեղի չունենա։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում օգտագործվել է արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031