Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին գլխավոր դատախազ, ես վստահ եմ, որ ոչ մի ձուկ չի պլստալու էս պրոցեսից, նաեւ այլ պատգամավորների ականջներ կամ խռիկներ են երեւում»․ Բաքոյան

Հուլիս 08,2025 15:13

«Իշխանությունը որեւէ խնդիր չունի եկեղեցու հետ, իշխանությունը եկեղեցուն պաշտպանում է։ Եվ տիկին գլխավոր դատախազ, ես վստահ եմ, որ ոչ մի ձուկ չի պլստալու էս պրոցեսից։ Եվ ես որքանով նկատում եմ եւ միջնորդագրում էլ հայտնի է, ոչ միայն մի պատգամավոր է այստեղ մասնակից, այլ նաեւ այլ պատգամավորների ականջներ են երեւում կամ խռիկներ են երեւում»,- ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդության քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը։ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր․ «ՔՊ-ն սրբություն չունեցող պիղծ մարդկանց մի խմբակ է, որոնց մեջ եթե կան նորմալ մարդիկ, էս պղծության պայմաններում իրենք էլ են այլանդակվում»։

«Հայաստան խմբակցության քարտուղարը, որը փորձում է ՔՊ խմբակցությանը մի շարք այլ երանգներով ներկայացնել, վստահ է, որ իր խմբակցությունն ուղղակի սրբություն չունեցող, պղծության խմբակ է»,- ասաց Բաքոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031