Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Ճի՞շտ են արդյոք պնդումները, թե Անիի Մայր տաճարը մզկիթի է վերածվելու. պատգամավորը հարցում է ուղարկել Թուրքիայի տուրիզիմի նախարարություն

Հուլիս 08,2025 16:41

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության ասորի պատգամավոր Ջորջ Արսլանը հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։

Հարցումը վերաբերում է Անիի Մայր տաճարին, թե արդյո՞ք վերանորոգումից հետո վերջինս այցելուների առաջ բացվելու է որպես մզկիթ։ Պատգամավորի հարցման տեքստում Անին բնորոշվում է որպես հայերի պատմական նշանավոր կենտրոն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրել էր, որ այժմ վերանորոգվում է մզկիթի վերածված Անիի Մայր տաճարը. «Վերանորոգումից հետո մզկիթը կվերաբացվի»։

Ասլանը նշել է, որ Անիի Մայր տաճարի նման Թուրքիայում հարյուրավոր պատմական եկեղեցիներ և վանքեր անտերության են մատնված և վերանալու վտանգի մեջ են։ Իսկ դրանց մի մասն էլ մզկիթների է վերածվել։

Պատգամավորը շեշտել է Անիի Մայր տաճարի կարևորությունը՝ որպես համաշխարհային մշակույթի ժառանգության մաս։
Պատգամավորը նախարարին հղել է հետևյալ հարցերը.
1․ Արդյո՞ք ճիշտ են պնդումները, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո բացվելու է որպես մզկիթ։
2․ Արդյո՞ք նշյալ պատմական կառույցի կրոնական ինքնության փոփոխության ու մզկիթի վերածման որոշումը չի հակասում Թուրքիայի բազմակրոն և բազմամշակույթ էությանը։
3․ Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը։
4․ Որո՞նք են այն վանքերն ու եկեղեցիները, որոնք մզկիթի են վերածվել ձեր՝ նախարար լինելու ժամանակաշրջանում։ Վերջին 20 տարում որքան վանք ու եկեղեցի է մզկիթի վերածվել։
Պատգամավորը նույն հարցով դիմել է նաև Թուրքիայի ազգային մեծ ժողովին (մեջլիս)։
Նշենք, որ Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Մայր տաճարը կառուցվել է 10-րդ դարում։ Շինարարությունը սկսել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Բագրատունին 989թ.-ին, իսկ ավարտել՝ հայոց թագուհի Կատրամիդեն 1001թ.-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031