Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին

Հուլիս 08,2025 16:54

Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

Մտքեր են փոխանակվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031