Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ նախաքննական մարմինը չի ապահովում տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ. ՄԻՊ-ը իրավասու մարմինների ղեկավարների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակին

Հուլիս 08,2025 17:08

2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։
Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման երաշխավորմանը: Նշվածի հաշվառմամբ՝ խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան: Նման գործելաոճը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի վարչական շենքում գտնվող՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված այլ իրավունքների պատշաճ իրացումը: Պաշտպանն ընդգծում է, որ այս պրակտիկան պետք է իսպառ բացառվի:

Նշվածի հաշվառմամբ` Պաշտպանն իրավասու մարմինների ղեկավարների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով առաջացած խնդիրների հրատապ լուծումը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031