Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Խամաճիկների թատրոնը ոսկե մեդալի է արժանացել «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում

Հուլիս 08,2025 17:46

Երևանի  Խամաճիկների  պետական  թատրոնը  մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով:

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի  դատին  է  հանձնել ռեժիսոր  Ս.  Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն ցուցադրվել է հիմնական ծրագրի շրջանակում Կորլսոն հաուս թատրոնում:

«Կարապի լիճը» պատմություն է  արքայազնի  և  կարապ  Օդետի  սիրո  մասին, որը  համարվում է աշխարհի լավագույն  սիրո պատմություններից մեկը։

Խամաճիկների  թատրոնի  պարզ  և  ընկալելի  բեմադրության  շնորհիվ  ներկայացումը  դրական  ընդունելության է արժանացել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների  կողմից:

Ներկայացումը բարձր են գնահատել նաև տիկնիկային արվեստի մասնագետները: Փառատոնը հանդիսանում է տիկնիկագործների միակ բարեգործական փառատոնը և անցկացվում է 1993 թվականից:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031