Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղաշրջման պլանը» փուչիկ է, ժամանակի ընթացքում փուչիկը կտրաքի. Արթուր Սարգսյան

Հուլիս 08,2025 19:25

Անձեռնմխելիությունից զրկված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն այսօր քննչական կոմիտեից դուրս եկավ առանց հարցաքննության:

«Երեւի աշխատանքային ժամը վերջանում է, խնդրեցին դուրս գանք: Բայց գիտեք՝ Ազգային ժողովում որոշումը տվել են: Իմիջիայլոց, շատ հպարտանալու է, որ պարոն Օհանյանին ու պարոն Մինասյանին 59 ձայն են տվել, ինձ՝ 62 ձայն: Ասացին՝ որոշումը դեռ չենք ստացել: Սպասում ենք՝ հեսա արագ կստանան»,- լրագրողներին ասաց Արթուր Սարգսյանը:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որպես Սիսիանի նախկին քաղաքապետ ինչ հարաբերություններ է ունեցել Սիսիանից ՔՊ-ական պատգամավորների հետ,  օրինակ՝ Կարեն Համբարձումյանի հետ եւ արդյոք իր համար սպասե՞լի էր, որ նման դիրքորոշում կունենային: Ի պատասխան Սարգսյանն ասաց. «Կարեն Համբարձումյանը ինչ է  արել,  դուք գիտեք, դրա գնահատականը ժողովուրդը կտա»: Ինչ վերաբերում է  հարաբերություններին, Սիսիանի քաղաքապետ եղած տարիներին բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել:

Անդրադառնալով «հեղաշրջման պլանին», որի գործով որոշ դրվագներ էլ իրեն է վերագրվում, պարոն Սարգսյանը միայն ասաց՝ այդ գործը փուչիկ է, ժամանակի ընթացքում տրաքելու է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031