Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի «դատը»: Նա հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ նիստերի որոշումներին և արձանագրություններին:
Բացի այդ, Արցախի նախկին պետնախարարը խնդրել է ավելի վաղ ներկայացված միջնորդությունների մասին որոշումների քաղվածքը։ Դատավոր Զեյնալ Աղաևը պատասխանել է, որ Վարդանյանի և նրա պաշտպանի համար, ինչպես և նախկինում, պայմաններ կստեղծեն պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին:
Կարդացեք նաև
«Սպուտնիկ Արմենիա»