Լրահոս
Օրվա լրահոսը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը գործում է ու ավելի ու ավելի ծանր հարվածներով իջնելու է. Ալեն Սիմոնյան

Հուլիս 08,2025 20:45

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է.

«Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում և որն է պատճառը։ Ե՞րբ են մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, գործի դնում բազուկները ՝ երբ ասելիքն ավարտվում է։ Իսկ մեր ընդդիմադիրների ասելիքը վաղուց ավարտվել է, մեծ հաշվով՝ չի էլ եղել։ «Թուրք, դավաճան» շուտասելուկը քաղաքական օրակարգ չդարձավ, Լաոն չարթնացավ, Սրբազան պայքարը, պարզվեց, հասարակ արնախում դեգեներատ էր։

Դրա համար ի հայտ եկան 004 շրջաբերականը, որը կարճ ասած՝ Հայաստանի չգոյության մասին է։ Մի անբարոյական բարձրաստիճան դաշնակ հռչակեց, որ հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 9-ը պոռթկում էր, և նման բաներ էլի են լինելու։ Եվ, իհարկե, գործի դրվեց հավատը։ Դե, երկրի ներսում սպանություններ, սահմանադրական կարգի տապալում և սեփական երկրում քաոս ստեղծելու համար պետք են ֆանատիկներ։ Որոշ եկեղեցականներ ընկան ազդեցության հոսանքի տակ, որոշները՝ կոնկրետ այլ երկրի ինչ-որ մի քարտուղարուհու վարորդի հետ մի բաժակ սուրճ խմելուց հետո հասկացան, որ պետք է գործեն։ Որոշներն էլ, պրիմիտիվ իշխանության քաղցի հուշերի հետևից գնալով, եկան այս կետին։

Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու և պատրաստ են յուրաքանչյուր արկածախնդրության, ցանկալի է՝ ոչ սեփական ձեռքերով և դեմքով։ Կլինի դա սարկավագ, փոքրիկի փառչակ օգնական, թե որևէ մեկը, ում մենք գործից դուրս ենք շպրտել կամ էլ գործ է խնդրել, չենք տվել։

Իսկ մեծագույն հարվածը եղավ, երբ իրենց ու կարճ խելք ունեցող իրենց տերերի պատկերացմամբ, հանկարծ ժամանակից շուտ պայթեց «օլիգարխ-բարերար» օպերացիան։ Անակնկալ ձևով՝ մեր ձևովը մնաց մեր պետության ձվերի տակ։

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը գործում է ու ավելի ու ավելի ծանր հարվածներով իջնելու է մեր երկրի դեմ աշխատող, մեր ժողովրդին վիրավորող, չհարգող, մեր ժողովրդին սպանողների, թալանողների և մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին։

Իսկ այն բոլոր ականջները, որոնք երևում են այսօրվա հիմնական դերակատարների ետևում, հայ ժողովուրդը պոկելու է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031