Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց այդ «ներոնյան ժպիտով» է նա իր անձնական բավարարվածությունն ապրում՝ ներքաղաքական կայունության հաշվին». Արմեն Հովասափյան

Հուլիս 08,2025 23:03

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է.

«Այսօր խորհրդարանում տեղի ունեցած խայտառակությունը, վաղ առավոտից ՀԷՑ-ում իրականացված «խուզարկությունները», ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը ու նրանց կալանքի տանելու գործընթացի նախաձեռնումը՝ բոլորը նույն տեխնոլոգիայի շրջանակում են։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս սրել առանց այն էլ գերզգայուն և շիկացած ներքաղաքական դիսկուրսը՝ հասարակության ներսում առաջացնելով աղմուկ, անկայունություն և արհեստական ցնցումներ։

Սա համակարգային մանիպուլյացիայի դասական օրինակ է, որի գլխավոր շահառուն կրկին Նիկոլն է։ Ըստ ամենայնի՝ այս ամենը միտումնավոր հաշվարկված քայլ էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա պատրաստվող գրոհը որոշակի ինֆորմացիոն քողի տակ լղոզելու նպատակով։

Հիշում եք՝ նախորդ անգամ էլ նույն ձեռագիրը գործի էր դրված. մամուլում հայտնվում է զգայուն տեղեկատվություն՝ Վեհարանի դեմ ակնկալվող գործողությունների մասին, այդ օրը ոչ մի բան, հաջորդ օրն, արդեն, ոստիկանական հատուկջոկատայինները Վեհարանի պատերի վրայով մագլցեցին ներս։ Այսօր նույնպես նույն ձեռագիրն է՝ նույն ռեժիսորով։

Նիկոլն, ինչպես բազմիցս ասել ենք, տեսարանների մարդ է։ Նա քաղաքականությունն ընկալում է որպես դրամատիկական շոու, որտեղ ինքը միշտ գլխավոր դերում է՝ «խաղաղարարի», «թափանցիկի», կամ էլ «հայոց Ներոնի» կերպարով։ Եվ հենց այդ «ներոնյան ժպիտով» է նա իր անձնական բավարարվածությունն ապրում՝ ներքաղաքական կայունության հաշվին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031