Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ ու պետք էլ չի այդպիսին դառնա. Տիրատուր քահանա Սարդարյան

Հուլիս 08,2025 23:45

Հայաստանում վաղուց տեղի է ունենում ոչ թե քաղաքական բանավեճ, այլ բանականության ու բարոյականության բռնաբարություն։ ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված եպիսկոպոսներին, Հայրապետին ու Մայր Աթոռին, վաղուց արդեն հատել են պետականության, բարոյականության ու իրավականության սահմանները։

Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե Քրիստոսի տունը «զավթված է հակաքրիստոսների և շնաբարո խմբակների կողմից», և ինքն է առաջնորդելու Մայր Աթոռի «ազատագրումը», ապա սա այլևս քաղաքականություն չէ։ Սա կեղծ մեսիականություն է, բռնապետություն է՝ թաքնված ժողովրդավարության դիմակի տակ։

Նման խոսքը ոչ միայն պղծում է սրբություններն, այլ քայքայում է ժողովրդավարության հիմքը։ Երբ «հոգևորական» բառը դառնում է վիրավորանք, իսկ «ազատագրություն»-ը՝ քաղաքական հաշվեհարդարի նախաբան, պետությունը կորցնում է իր հավասարակշռությունը։

Ի՞նչ է մեր պատասխանն այս վտանգին։

  • Եկեղեցին պետք է հստակ խոսի, առանց վրեժխնդրության, բայց աներկբա։
  • Սփյուռքը պետք է բարձրացնի իր ձայնը՝ ի պաշտպանություն հոգևոր արժանապատվության։
  • Ողջ հայությունը պետք է արթնանա իր խոր քնից, վերլուծի այս ամենը, հետևություններ անի, որպեսզի չկործանենք երկիրը ու գալիք սերունդները տարբերեն ճշմարտությունը քաղաքական պրոպագանդայից։

Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ ու պետք էլ չի այդպիսին դառնա։ Սա վերջին մաքուր տարածքն է, որը դեռ խոսում է ճշմարտության, սիրո, համերաշխության ու ողորմության լեզվով։ Եվ հենց այդ պատճառով է, որ նրան ուզում են լռեցնել։

Բայց մենք լռել չենք կարող։ Ոչ հանուն իշխանության։ Այլ հանուն սրտերի ազատության, հավատքի արժանապատվության և գործերի  սրբության։

 

Տիրատուր քահանա Սարդարյան

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031