Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է. Արման Թաթոյան

Հուլիս 08,2025 23:59

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։

Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցության ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամավորներ փորձեն հակառակը համոզել , դա պարզից էլ պարզ է։

Իրավիճակի ու հրապարակային աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս արշավը եկեղեցու դեմ տեղավորվում է Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագրի շրջանակներում, հետեւաբար նպատակների սկզբնաղբյուրները, իրական շարժառիթները պետք է փնտրել այդտեղ։

Ակնհայտ տպավորություն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով՝ առաջ տանելու համար «արեւմտյան Ադրբեջանի» զավթողական ծրագիրը որը ենթադրում է, որ ոչ միայն Հայաստանի տարածքն է «ադրբեջանական», այլեւ  «հարյուր հազարավոր, այսպես կոչված, փախստականներ պետք է բնակություն հաստատեն Հայաստանում»։ Սա, իրականում, հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է:

Այս համատեքստում է տեղավորվում և առնվազն հարցեր է առաջացնում այն, որ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ուղիղ հայտարարել է, որ «հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան տարածաշրջանային բոլոր երկրների համար»։

Հետաքրքիր է, որ այս հայտարարությունն այդպես էլ անպատասխան մնաց ՀՀ վարչապետի կամ  պետական որևէ մարմնի կամ պաշտոնյայի կողմից: Փոխարենը, այդ հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետը մայիսի 29-ից սկսեց սաստիկ եկեղեցահալած քաղաքականություն` զուգորդված ատելության ու վիրավորանքների արշավով

Սա բնույթով արդեն հակաքրիստոնեական արշավ է, քանի որ ինքնին քրիստոնեությունը խաղաղության, հանդուրժողականության ու համերաշխության մասին է, իսկ այն, ինչ անում է ՀՀ վարչապետը և ՔՊ կուսակցության որոշ պատգամավորներ ակնհայտ հակաքրիստոնեական մեթոդներ են:

Խաղաղությունը բոլորիս համար բարձրագույն արժեք  է, մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է, իսկ այդպես խաղաղության չեն հասնում, դա միայն աղետ է բերում` խաթարելով մեր ներքին կայունությունն ու պետականության հիմքերը, խարխլելով անվտանգությունը:

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031