Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։
«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Ռոմանոս Պետրոսյանը մինչ 2018 թվականը՝ 2006-2007 թվականներին, աշխատել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ դրանից հետո` 2009-2014 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում եւ այլ աշխատանքներ է արել: 2018թ. հունիսի 1-ին Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ։ 2020 թվականի հուլիսի 30-ին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, այնուհետեւ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:
Նկատենք, որ մինչեւ 2018 թվականը Ռոմանոս Պետրոսյանն ունեցել է 2001 թվականին ձեռք բերված բնակարան եւ 2014 թվականին ձեռք բերված հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ 2019 թվականին` հեղափոխությունից մեկ տարի անց, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գնել է բնակարան 51 մլն 357 հազար դրամով՝ 133 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2023 թվականին Պետրոսյանը գնել է BMW մակնիշի մեքենա 8 մլն դրամ արժողությամբ. մեքենան 2017 թվականի արտադրության է։
ՊՎԾ պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 հազար եվրո եւ 7 մլն 420 հազար դրամ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։