Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ո՞վ պիտի առաջնորդի այդ ազատագրումը, եթե ոչ ինքը՝ Նիկոլ մարգարեն. «ՉԻ»

Հուլիս 09,2025 10:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ 

Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»:

«ՉԻ». Փաշինյանը հերթական անգամ իջնում է բովանդակային բարձունքից. ոչ թե Մասիս լեռան գագաթից, այլ գրեթե Աստծո գահից։ Այս անգամ, ըստ նրա՝ ոչ թե սահմաններն են վտանգված, ոչ թե հայկական պետականությունը, այլ անձամբ Հիսուս Քրիստոսի տունը։

Նկատենք, ոչ թե Վեհարանը, ոչ թե Մայր Աթոռը, այլ Հիսուսի տունը։ Ու այդ տունը պետք է ազատագրվի։ Եվ ո՞վ պիտի առաջնորդի այդ ազատագրումը, եթե ոչ ինքը՝ Նիկոլ մարգարեն:

Այս պահին Հայաստանում ԱԱԾ-ն եկեղեցականների դեմ է դուրս եկել, իսկ վարչապետը՝ սատանայի։ Եթե հավատանք սցենարին, մոտ օրերս սպասվում է տաղանդաշատ ֆիլմ՝ «Մեսիան վերադառնում է. հատուկ թողարկում՝ Աստվածածնի այգիներից»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031