«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը», որը համատեղության կարգով նաև գինեկոլոգ է, ուրոլոգ, դատախազ, դատավոր, Շերլոկ Հոլմս, «ամենայն հայոց» բացահայտիչ ու պայծառատես, տեսնես մի օր կբացահայտի՞ մեզ՝ միամիտ «վաթսոններիս» համար, թե այս ինչ «քիմիա» է աշխատում իր և Փաշազադեի միջև։
Ինչո՞ւ Փաշազադեի ասածներից նա առհասարակ չի ազդվում, երբեք չի ուզում արձագանքել, նրա «մոլեռանդ» կրոնական զգացմունքները չեն արթնանում, տակավին հակառակը՝ Փաշազադեի ելույթից հետո նա նոր ավյունով է հարձակվում Էջմիածնի, հայոց Վեհափառի ու Հայ առաքելական եկեղեցու վրա։ Բացահայտի, մենք էլ իմանանք էլի, սխալ բաներ չմտածենք իր ու Փաշազադեի գերբնական կապի մասին: