Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Համարենք, թե կարող ենք հաշվել մինչև 100 հոգի. ո՞ր ժողովրդի անունից են նրանք խոսում: Խոսքն աշխարհասփյուռ հայության՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին է. Վահե Հովհաննիսյան

Հուլիս 09,2025 12:44

Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո

Եկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար։

  • Աննախադեպ համախմբում եկեղեցու շուրջ. հարձակման չդադարող պրոցեսի արդյունքում և հատկապես հունիսի 27-ի Մայր Աթոռի վրա ուժայինների գրոհից հետո տեղի է ունեցել ժողովրդի և եկեղեցու մեր նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող համախմբում։
  • Իրավական քայլեր. Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Եկեղեցու դեմ «արշավանքը» նրանց լիազորություններից դուրս է և հակասահմանադրական է: Վարչապետի կողմից եկեղեցու դեմ ձևակերպումների, պարտադրանքի և հրահանգների թեմայով անպայման պետք է դիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետ՝սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հիմքով: Դա կարող են անել ընդդիմադիր պատգամավորները։ Նա, որպես վարչապետ, չունի լիազորություն՝ ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազանների պաշտոնանկություն պարտադրելու և այլն։ Որպես անհատ՝ գուցե, բայց այդ դեպքում նախ պետք է ինքը հրաժարական տա, ու որպես անհատ պահանջի։
  • Շատ կարևոր է՝ ճիշտ ֆիքսել հակամարտության կողմերին. Իշխանության նեղ խումբ և մնացյալ։ Մարդկանց փոքրիկ խումբը՝ ընդդեմ Ամենայն Հայոց Եկեղեցու։
  • «Ժողովրդի անունից» կեղծիք։ Ն. Փաշինյանը հրապարակային անհարիր բառապաշարով պահանջում է Վեհափառի հրաժարականը։ Այս ագրեսիվ պահանջը պաշտպանում է յուրայինների մի 10 հոգանոց նեղ խումբ։ Համարենք, թե կարող ենք հաշվել ընդհուպ մինչև 100 հոգի։ Ո՞ր ժողովրդի անունից են նրանք խոսում։ Չկա նման բան։ Կան նաև հանրային կարծիքի ճշտման մեթոդներ, օրինակ՝ սոցհարցումներ, որոնք վկայում են ՀՀ իշխանությունների կրիտիկական ցածր վարկանիշը, և միաժամանակ՝ եկեղեցու հանդեպ վստահության չափազանց մեծ ցուցանիշներ։ Եկեղեցու և Կաթողիկոսի «պաշտպանական խումբը» միլիոնավոր աշխարհասփյուռ հայերն են։ Իսկ կարո՞ղ է վարչապետը փորձի հանրաքվեի դնել իր պահանջը. չի անի։ Որովհետև արդյունքը նախապես գիտի։ Ի վերջո, խոսքը գնում է աշխարհասփյուռ հայության՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Արձանագրում ենք, որ նա չի խոսում ժողովրդի անունից, չկա նման բան և չի էլ կարող լինել։
  • Վերջին շրջանում նկատվում է մեծացող մարդկային հոսքեր դեպի եկեղեցիներ՝ բոլոր սոցիալական շերտերից, բոլոր սերունդներից, և հատկապես՝ երիտասարդության։ Հոգևորականները պետք է սկսեն ուղիղ իրավիճակային երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Մենք ունենք փայլուն քահանայաց դաս, և նրանք ունենք կարևոր առաքելություն։
  • Հայաստանի բոլոր գործող եկեղեցիներին հարող տարածքները կարող են վերածվել քաղաքացիների հավաքատեղիների. պարզապես զրուցելու, իրար տեսնելու, քննարկումների խաղաղ վայրերի։ Աշխատասենյակներում այլևս անելիք չկա։
  • Սա երկար պրոցես է, և երբ մարդիկ զարմանում են, թե ինչու մշակված չեն Մայր Աթոռի պաշտպանության մեխանիզմները, ապա պարզապես հիշեք, որ Մայր Աթոռն անկախության տարիներին երբեք պաշտպանության կարիք չի ունեցել սեփական իշխանություններից։ Ստիպված ենք լինելու կայացնելու իրավիճակային որոշումներ՝ իհարկե, նախապես սկզբունքային որոշումները կայացնելուն զուգահեռ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031