Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր աչքի առջեւ տեղի ունեցողը ոչ տեսնում է, ոչ լսում․ Էլինար Վարդանյան

Հուլիս 09,2025 12:48

«Դատարանից որեւէ դրական ակնկալիք չունեմ, որովհետեւ բոլորս տեսանք, որ այս գործով բոլորին կալանավորեցին»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի առաջ հետեւում է պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը։

Ըստ Էլինար Վարդանյանի, իրավական ու դատական համակարգերի որոշ ներկայացուցիչներ դարձել են այս իշխանությունների հլու կամակատարները։

Ինչ վերաբերում է հուլիսի 8-ին Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին , ապա ըստ Էլինար Վարդանյանի, հրահրվեցին հենց ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Այդ ամենին լուռ հետեւում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Մենք չենք տեսնում դատախազի կողմից որեւէ արձագանք, քանի որ սա այն դատախազն է, որ ինքն է հաղորդում ներկայացրել Սամվել Կարապետյանի գործով։ Այսինքն` մի դեպքում, երբ իրեն հրահանգ են տալիս, որ պետք է կատարվեն որոշակի գործողություններ, որ պետք է անմիտ փուչիկ գործ կարվի՝ շատ ակտիվ ու հետեւողական է։ Իսկ ինչ տեղի է ունենում իր աչքի առջեւ, այս դեպքում ինքը ոչ տեսնում է, ոչ լսում»,-ասաց Էլինար Վարդանյանը։

Մանրամասները տեսանյութում

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ու կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031