Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Գրիգորյան. Առաջիկայում սպասվում են զիջումներ եւ պետք է մեկուսացնեն այն բոլոր դերակատարներին, որոնք կարող են դիմադրել կայացվող որոշումներին

Հուլիս 09,2025 14:08

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե առանձին դրվագներով է դիտարկում, այլ որպես ընդհանուր մի գործընթաց։

Պատգամավորը նույնպես Երեւանի քրեական ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի առաջ հետեւում է պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը։

Հարձակումը Սամվել Կարապետյանի դեմ, հարձակումը եկեղեցու դեմ, հարձակումը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ու տարբեր դերակատարների դեմ՝ ըստ պատգամավորի, երկու պատճառ ունի

Առաջինը՝ որ 2026թ․ ԱԺ ընտրություններից առաջ պետք է մեկուսացնել բոլոր գլխավոր դերակատարներին։

«Իսկ հիմնական վարկածս այն է, որ առաջիկայում սպասվում են այնպիսի զիջումներ, այնպիսի գործողություններ՝ իշխող վարչախմբի կողմից, որ իրենք պետք է մեկուսացնեն այն բոլոր դերակատարներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ, դիմադրել կայացվող որոշումներին»,-լրագրողների ճեպազրույցում ասաց նա։

Աննա Գրիգորյանը հիշեցնելով, որ առաջիկայում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիեւ հանդիպումը՝ մասնավորապես նշեց, որ այս տեսանկյունով պետք է դիտարկել տեղի ունեցող ձերբակալությունները, իր ձեւակերպմամբ՝ «պետական ահաբեկչությունը, որ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը տարբեր դերակատարների ու հայ ժողովրդի նկատմամբ»։

Ճեպազրույցի այլ մանրամասները տեսանյութում։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ու կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031