Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ՌԴ քաղաքացիների համար Հայաստան մուտքի արգելքը համարում է անբարյացակամ քայլ. Զախարովա

Հուլիս 09,2025 15:35

«Մոսկվան ՌԴ քաղաքացիների համար Հայաստան մուտքի արգելքը համարում է անբարյացակամ քայլ» ,- արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում պատասխանելով ՌԴ նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչի և այլ փորձագետների մուտքի արգելքի մասին հարցին՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նման գործողությունները հակասում են երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին։

Ռուսաստանը բազմիցս կոչ է արել իր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան, և այդ հարցը, ի թիվս այլ բաների, քննարկվել է նաև արտաքին գործերի նախարար Լավրովի մայիսյան այցի ժամանակ։ Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր:

Մենք սպասում ենք Երևանի արձագանքին», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031