Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի համատեքստում ՄԻՊ նախնական գնահատման արդյունքները

Հուլիս 09,2025 16:15

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ՝ աշխատակազմում հուլիսի 8-ին տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում՝ Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման համատեքստում Պաշտպանի հաստատության նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ:

Պարգևադրոշմի ներդրման գործընթացը հանրային հաստատությունների համար Պաշտպանի աշխատակազմը մեկնարկել էր դեռևս 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ: Հարկ ենք համարում ընդգծել, որ ՄԻՊ հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որն անցնում է պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել և ներկայացվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի համատեքստում Պաշտպանի հաստատության նախնական գնահատման և համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները, գենդերային հավասարության պարգևադրոշմի ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև նախանշվել է առաջիկայում իրականացվելիք գործողությունների պլանը։

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են: Այս համատեքստում նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով բացահայտել առկա խնդիրները՝ արագ լուծումներ գտնելու և առաջ ընթանալու համար։

Քննարկմանը մասնակցել են ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, ՄԱԶԾ գենդերային հարցերով փորձագետ Տամարիս Ռոզեբալը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

Գենդերային հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է աջակցել պետական մարմիններին 2030 թվականի ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակների՝ գենդերային հավասարության վերաբերյալ դրույթները ներքին իրավական ակտերում ամրագրելու՝ որդեգրելով գենդերազգայուն մոտեցումներ լիազորություններն իրականացնելիս։ Այս ամենի հիմնական նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման միջոցով։

Գենդերային հավասարության պարգևադրոշմի գործընթացն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, պետական կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031