Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Նշանակումներ Մայր Աթոռում

Հուլիս 09,2025 16:21

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանը նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում՝ որպես գործավար-քարտուղար։

Հոգեշնորհ Տ․ Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Մայրավանքի տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել  Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես ավագ վերակացու։

Հոգեշնորհ Տ․ Հովսեփ աբեղա Հակոբյանը նշանակվել է «Թրբանճյան» ընծայարանում՝ որպես փոխտեսուչ ուսումնադաստիարակչական գծով՝ ազատելով վերակացուի պարտականություններից։

Հոգեշնորհ Տ․ Վազգեն աբեղա Կարապետյանը ծառայության է կոչվել «Գարեգին Ա» կրթական կենտրոնում՝ որպես գործավար-քարտուղար:

Արժանապատիվ Տ․ Առեն քահանա Մարտիրոսյանը, ազատվելով  ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Իրաքի հայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Եղիա քահանա Փահլևանյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031