ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվում են նրա արտասահմանյան հովանավորների հրահանգներով, ՌԻԱ Նովոստիին ասել է «Էլ-Մաշրեք» Մերձավոր Արևելքի ուղղափառ միության գլխավոր քարտուղար և «Ալ-Արաբի Ալ-Մաշրիկի» հետազոտական կենտրոնի ղեկավար Իլյաս Էլ-Մորը։
Մերձավորարևելյան ուղղափառ միությունը ստեղծվել է 2024-2025 թվականներին և բաղկացած է Մերձավոր Արևելքի ուղղափառ համայնքներից։
«Այն, ինչ Փաշինյանն անում է, ինքնուրույն որոշում չէ։ Նա կատարում է արտաքին հրահանգներ, որոնց նպատակն է խաթարել Հայաստանի պատմական կապերն իր դաշնակիցների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, և թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում», – ասել է Էլ-Մորը։
Նա վարչապետ Փաշինյանի գործողությունները որակել է որպես «լուրջ սխալ» Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։
Կարդացեք նաև
Էլ-Մորի խոսքով՝ սա Արևմուտքի կողմից պարտադրված քաղաքականություն է և ուղղված է եկեղեցու համակարգված թուլացմանը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում և Ռումինիայում։
«Փաշինյանի նման քաղաքականությունը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա, հաշվի առնելով, որ Հայաստանում ներդրումների ավելի քան 60%-ը ռուսական են: Ազդեցիկ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ազգային արժեքների դեմ կազմակերպված արշավի մի մասն է, որտեղ գլխավոր թիրախը Հայ եկեղեցին է», – հավելել է Էլ-Մորը:
«Այս պահին Հայաստանը խորը ներքին հակամարտություն է ապրում երկու ուղղությունների միջև. դրանցից մեկը ձգտում է պահպանել եկեղեցում մարմնավորված մշակութային, հոգևոր և պատմական ժառանգությունը, մինչդեռ մյուսը երկիրը քաշում է արևմտյան հովանոցի տակ՝ այն վերածելով դաշնակիցների և հարևանների դեմ գործիքի», – ասել է նա:
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով: