Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհարանը պետք է կարմիր գիծ լինի ու փակ իրավապահների համար․ Արամ Վարդեւանյան

Հուլիս 09,2025 17:54

«Որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ՝ Վեհարանը պետք է փակ լինի իրավապահների համար։ Նման վիճակ չեմ պատկերացրել, չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնել, որովհետեւ խուզարկություն կամ քննչական գործողություն Վեհարանում պետք է միջնորդի մի քննիչ, որը կարող է լինել իմ եղբայրը՝ Հայ առաքելական եկեղեցու եւս մեկ հետեւորդ։ Մի դատախազ պետք է դա հաստատի, դատարանն էլ պիտի որոշում կայացնի․ դա չեմ պատկերացնում»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Նշենք, որ այսօր՝  հուլիսի 9–ին, Երեւանի  իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ քննվեց պատգամավորի խափանման միջոցի հարցը։ Որոշումը ըստ երեւույթին, կհրապարակվի առաջիկա ժամերին։

Ինչ վերաբերում է իրավական տեսանկյունին, ապա ըստ Արամ Վարդեւանյանի, անհրաժեշտ է այնպիսի տվյալներ կամ ապացուցման շեմը անհրաժեշտ հաղթահարող ելակետեր ներկայացնել, որպեսզի դատարանը կարողանա նման որոշում կայացնի։

«Եթե կայացնի, ապա այդ որոշումն է օրինականության խնդիր ունենալու Դա արժեհամակարգի խնդիր է, չէ որ մենք առաջին քրիստոնյա պետություն ենք։ Մենք առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգն ենք, ինչպես կարող է որեւէ վիճակում դա լինի դիտարկման տեսարան», -իր միտքը եզրափակեց փաստաբանը՝ հայտարարելով․ Մայր Աթոռը պետք է կարմիր գիծ լինի:

Ճեպազրույցի այլ մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. Քննչական կոմիտեի խոսնակը Radar Armenia-ի հետ զրույցում հերքել է Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսելու վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունները. «Նման բան չկա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031