Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպի խոսնակը չի ժխտել ԱՄՆ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին

Հուլիս 09,2025 18:02

«Ա1+». ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թամմի Բրյուսը, անդրադառնալով ՀՀ–Ադրբեջան խաղաղության գործընթացի «լավ ավարտի» հնարավորության մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիտարկմանը, չի ժխտել ԱՄՆ ներգրավվածությունը միջնորդական ջանքերում։

«Դա լավ հարց է, և մենք որոշ մանրամասներ դեռ կհաղորդենք, բայց, իհարկե, բավականաչափ կարևոր էր, որ պետքարտուղարն անձամբ դա հիշատակեց։ Ուրախ ենք, որ մասնակից ենք եղել բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարի ռեժիմների ու փոփոխությունների հաստատմանը։ Պետքարտուղարը դա հատուկ ընդգծել է, և երբ ունենանք հավելյալ մանրամասներ՝ ձեզ կտեղեկացնենք», -ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031