Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջարդում ու փշրում են ժողովրդին, որպեսզի ի վերջո իրականացնեն այն, ինչի համար 2018թ-ին զավթեցին իշխանությունը». Մետաքսե Հակոբյան

Հուլիս 09,2025 18:25

«Հայաստանի իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին ու ժամանակ առ ժամանակ պետք է դիրքավորումները փոխել։ Արտաքին քաղաքական դաշտում ինչ տեղի է ունենում կարիք ունի ներքին կառավարման»,-հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության մեջ որոշում կա, որը Հայաստանի համար լավ չի լինի։

«Այն ցասումը, որ հաստատ տեղի է ունենալու ժողովրդի կողմից, այն անհամաձայնությունը որ պիտի տեղի ունենա ու տեղի է ունենում ժողովրդի կողմից, ինչ-որ կերպ պետք է կառավարել։ Ինչո՞ւ է ագրեսիվ կառավարվում, որովհետեւ այս իշխանությունները վախենում են բոլորից։ Վախենում են Արեւելքից, Արեւմուտքից, Ռուսաստանից, Ամերիկայից եւ այլն, որ երկրի անունն ուզում եք՝ տվեք։ Չեն վախենում սեփական ժողովրդից, իրենք ջարդում ու փշրում են ժողովրդին, որպեսզի ի վերջո իրականացնեն այն, ինչի համար 2018թ-ին զավթեցին իշխանությունը», ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը, ապա Մետաքսե Հակոբյանը կարծում է, Փաշինյանը հետ է գալու մի թղթով, որի վրա գրված է լինելու խաղաղություն։

Այլ մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031