Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին

Հուլիս 09,2025 21:21

Գործարար Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ:

Ըստ ներկայացված հայցի` Սամվել Կարապետյանը դատարանին խնդրում է զրպարտության մասով, Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հունիսի 18-ին ֆեյսբուքյան իր երկու էջերում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Այս տեքստում Բաղդասարյանը պետք է գրի.

«Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»։

Սամվել Կարապետյանի հայցի մեջ շեշտել է՝ «Facebook» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել սոցկայքի՝ Բաղդասարյանին պատկանող էջերում»։

 

«Երկիր Օրաթերթ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031