Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ում տեղյակ են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասությունների մասին

Հուլիս 09,2025 22:55

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), որը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կառույցներից մեկն է, տեղեկացված է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առաջացած հակասությունների մասին և կապ է պահպանում ԵԱՀԿ մասնակից պետությունների հետ, РИА Новости-ի հետ զրույցում նշել է ԺՀՄԻԳ մամուլի քարտուղար Կատյա Անդրուշը։

«ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասությունների մասին։ Մենք կապեր ենք պահպանում ԵԱՀԿ տարածաշրջանի պետությունների հետ՝ օգնելու համար նրանց կատարել կրոնի կամ համոզմունքի ազատությունը և այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը հարգելու իրենց պարտավորությունները, որոնք հանդիսանում են բոլոր ժողովրդավարական պետությունների հիմքը»,- նշել է գրասենյակի ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031