Մայիսին հանրությունը շոկ ապրեց` տեղեկանալով, որ Քննչական կոմիտեի շենքից` հենց սեյֆից իրեղեն ապացույց են գողացել` 590 հազար դոլար։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գողությունը կազմակերպել էր ՔԿ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը, իսկ կատարել էր Էդգար Գրիգորյանը, որը նոյեմբերի 9-ի գործով մեղադրյալներից է։
Իրավապահների հայտնաբերած գումարից պակաս է եղել 11 հազար 200 դոլար։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ պակասող 11 հազար 200 դոլարը Գոռ Թադեւոսյանի հարազատները վերականգնել են։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































