Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Տեղեկատվություն է ստացվել, որ չի ապահովվում փաստաբանների տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ. ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել քննչական վարչություն

Հուլիս 10,2025 11:04

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:

Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։

Վերոգրյալի հաշվառմամբ Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Ըստ անհրաժեշտության՝ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031