Բաթում առողջարանային քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի առաջին պարտիայում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով 50-րդ քայլում պարտության է մատնել Լեհաստանի ներկայացուցիչ, նույնպես միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցեւսկայային:
Իսկ Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ բուլղարացի գրոսմայստեր Անտուանետա Ստեֆանովան 61-րդ քայլում համաձայնել են ոչ-ոքիի:
Այսօր շախմատիստուհիները խաղատախտակների առջեւ կնստեն երկրորդ անգամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ