Առավոտյան 11:20-ի դրությամբ տարբեր կարգավիճակներով Քննչական կոմիտե հրավիրված դաշնակցական երիտասարդների փաստաբաններին դեռ թույլ չեն տվել ներս մտնել, տեսակցել իրենց վստահորդների հետ:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ իրեն դեռ հայտնի չէ` ընդհանուր քանի հոգի է Քննչական կոմիտե բերվել, ինչ կարգավիճակով:
Մինչ փաստաբանը կոմիտեի շենքի հետեւամասի ու առջեւի մուտքերին մոտենալով՝ փորձում էր ներս մտնել, ոստիկանները նրան փոխանցեցին, որ իրենց թույլ չեն տվել փաստաբաններին ներս թողնել:
Կարդացեք նաև
Կոմիտեի շենքի մոտ էին նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, որոնք նույնպես զայրացած էին, որ ներս չեն թողնում ո’չ փաստաբաններին, ո’չ՝ իրենց:
-Կճշտենք, կասեն՝ ձեզ ներս թողնենք, ձեզ բաց կթողնենք, լա՞վ,- փաստաբանին այսպես արձագանքեց կոմիտեից մի ոստիկան:
-Էն սերժանտին, հլը մի հատ մոտ արի, երկու բառ ասեմ: Ձեր վերադասը ձեզ էդպե՞ս է սովորեցրել, որ դուռը փակեն պատգամավորի վրա՞: Խոսում եմ՝ դուռը սեղմում է վրես, էդպե՞ս են սովորեցրել ձեզ, պարոն կրտսեր սերժանտ: Գնա մի հատ օրենքները բացի կարդա, մի հատ «ինստրուկտաժ» եղի, թե չէ ռադ կանեմ քեզ էդտեղից,- արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը (լուսանկարում) :
Որպեսզի փաստաբանները կարողանան հանդիպել իրենց վստահորդների հետ, Կոմիտե են եկել նաեւ ՄԻՊ աշխատակիցներ: Վերջիններս մտել են արդեն կոմիտեի շենք, իսկ փաստաբանները՝ ոչ:
Արփին ե ՍԻՄՈՆՅԱՆ