Լրահոս
Օրվա լրահոսը

Անցում ենք կատարում միահեծան իշխանության, որը ճանապարհ է բացում բռնապետության հաստատման համար. «Փաստ»

Հուլիս 10,2025 11:47

Եթե իր իշխանության գալու առաջին օրերին Փաշինյանը խոսում էր ստեղծված սուպերվարչապետական համակարգը վերացնելու, կառավարման մեխանիզմը հավասարակշռելու և նախագահի ինստիտուտին նոր լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին, ապա իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն մոռացավ այս մասին, այլև սկսեց նոր լծակներով օժտել գործադիր իշխանությանը, ավելի ստույգ՝ վարչապետին։

Եվ այս ամբողջ գործընթացը ուղեկցվում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով։ Այն պարագայում, երբ երկրի ներսում քրեական ենթամշակույթը և հանցավոր միջավայրը նահանջելու միտումներ ցույց չեն տալիս, իսկ հանցագործությունների թիվն անընդհատ աճում է, իրավապահ մարմինների ուշքն ու միտքը ընդդիմադիրների դեմ «պայքարելն» է։ Այլ կերպ ասած՝ իրավապահ համակարգն, իր բուն գործառույթները թողած, դարձել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների գործիք։ Ճնշումները հատկապես ինտենսիվ բնույթ են ստանում նախընտրական և հետընտրական գործընթացների ժամանակ։ Եվ ականատես ենք լինում, որ այն գործիչները, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը ու կարևոր հայտ են ներկայացնում քաղաքականության մեջ, իսկույն հայտնվում են հետապնդումների թիրախում։ Իսկ գործերը, որոնք կարվում են, որպեսզի այդ մարդկանց հեղինակազրկեն, փակի տակ պահեն, մեկուսացնեն ու լռեցնեն, որպես կանոն, ի վերջո քանդվում են։

Օրվա իշխանություններն իրենց գործողություններով ցույց են տալիս, որ թքած ունեն ինչպես օրենքների, այնպես էլ Սահմանադրության վրա։ Նրանք պետությունը դարձրել են իրենց «դուքյանը». ինչպես ցանկանում են, այնպես էլ վարվում են՝ առանց մտածելու հետագա հետևանքների մասին։

Կարճ ասած՝ անցում ենք կատարում միահեծան իշխանության, որը ճանապարհ է բացում բռնապետության հաստատման համար։ Բայց այսօրվա իշխող խմբակը չունի ո՛չ թափ, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ էլ բավարար խելք նույնիսկ բռնապետություն հաստատելու համար։ Ավելի շատ գործ ունենք փողոցային, խուլիգանական մակարդակի կառավարման հետ։ Դրա համար էլ Հայաստանում քաղաքականությունն իջեցվել է փողոցային աստիճանի, երբ գռեհկաբանությունը և կենցաղային մակարդակի, պրիմիտիվ երևույթները դարձել են ներքին քաղաքականության ոչ միայն անբաժանելի մասը, այլև շարժիչ ուժը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031