Այսօր Քննչական կոմիտե է վկայի կարգավիճակով հրավիրվել նաեւ տարիներ առաջ սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի որդին՝ Գեւորգ Մուրադյանը: Նա այժմ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահն է, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ է:
Այսօր վաղ առավոտյան իրավապահները նրանց տանն էլ են խուզարկություն արել: Ի՞նչ են հայտնաբերել հարցին, նա լրագրողների հետ զրույցում պատմեց. «Ես չգիտեմ՝ ինձ ուր են տանում, ինչ նպատակով, ասացին՝ ինչ-որ գործի հետ կապված որպես վկա: Իմ տունը խուզարկել են, ոչ մի անօրինական բան չկար»:
-Աչքը տեսածից է վախենում, – շարունակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, – Մեր Գեւորգը հայտնի որսորդ է, հանգուցյալ հորն է քաշել : Տանը եղել են օրինական զենքեր, առգրավել են: Այս պահից զգուշացնում եմ, եթե Քննչական կոմիտեի հերթական մառազմատիկ հաղորդագրությունում տեսնեք զենքերի նկարներ, իմացեք, որ այդ զենքերով ժամանակին ազատագրված տարածքներում որս էին անում: Դա որեւէ բռնի իշխանափոխության նպատակ չունի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ