Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունենում Հայաստանի փաստացի ներկառուցման գործընթաց «Թուրանի»՝ պատրանքայինից աստիճանաբար միս ու արյուն ստացող ծրագրում. Վարդան Ոսկանյան

Հուլիս 10,2025 12:34

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Մինչ բոլորս զբաղված ենք այս կամ այն գռեհկաբանություններով համեմված հերթական գրառումը, ինչ-մեկի կիսագողական բառապաշարով Հ1-ի ելույթը, խորհրդարանում փողոցային քաշքշուկը կամ այլ խիստ «արդիական» հարցեր քննարկելով, տեղի է ունենում Հայաստանի փաստացի ներկառուցման գործընթաց «Թուրանի»՝ պատրանքայինից աստիճանաբար միս ու արյուն ստացող ծրագրում։

Ինչպես Արցախի պարագայում, մեր վերնախավերն այդպես էլ չհասկացան, որ թշնամու համար չկա առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, այլ դրված է ամբողջ Հայաստանի հարցը, նույն կերպ էլ այժմ մեր քաղաքական, հասարակական, մտավորական, տնտեսական և այլ վերնախավերը չեն ցանկանում առերեսվել այն իրականության հետ, որ հենց այդ թշնամական քաղաքականության շարունակությունն է Հայաստանի ներկառուցման փորձը «Թուրանի» շրջանակներում, որն, ի դեպ, ցավալիորեն, հենց Հայաստանի ներսում ունի ազդեցիկ աջակիցներ։

Տխրեցուցիչն այն է, որ մանր-մունր այս օրակարգերում մաշվելով, մեր հասարակությանն առաջնորդելուն միտված վերնախավերը չեն էլ նկատում, որ Հայաստանի զինանշանի առասպելական Արարատն, ի վերջո, ոչ թե փոխվելու է մեզ համար ոչ պակաս սրբություն Արագածով, այլ, պատկերավոր ասած, թուրքական բանջարանոցներում աճեցված լոլիկի պատկերով, որի առքուվաճառքն էլ, Աստված մի արասցե, դառնալու է ազգային «ամենավեհ» երազանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031