Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Որեւէ խուզարկություն Հրանտ Մարգարյանի տանը դեռ չկա, զանգեցին, վնգալով եկա. Գեղամ Մանուկյան

Հուլիս 10,2025 13:54

-Որեւէ խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է: Ես էլ էի մամուլից լսել, զանգեցին, դրա համար վնգալով եկա: Պարոն Մարգարյանն էլ է մամուլից տեղեկացել,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի (լուսանկարում) տանը խուզարկություններ անելու մասին մամուլում հայտնված տեղեկություններին:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մի շարք ՀՅԴ-ականների տներում խուզարկություններ են իրականացվել, առգրավվել իրեր, ձերբակալվել 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Գեղամ Մանուկյանը մեկնաբանեց նաեւ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ նախապատրաստվել է ահաբեկչություն. «Դե լավ, գլուխները պատով են տալիս, օրինական զենքեր են: Այսինքն՝ դաշնակցության «մայկեն», զինվորական հանդերձանքը դարձել են ահաբեկչության փորձ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031