Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Դարել Իսան քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը

Հուլիս 10,2025 14:32 Share

Հունիսի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դարել Իսայի հետ (Հանրապետական)։  Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը։

Դեսպանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին՝ ՀՀ-ին աջակցող բանաձևերին և հայտարարություններին միանալու համար։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ հնարավոր աջակցությունը առկա խնդիրների հաղթահարման հարցում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել