Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիս 10,2025 14:36

Երևան քաղաքում՝

Հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, հուլիսի 10-ին և 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 9.8°C (1958թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.8°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031