Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել

Հուլիս 10,2025 17:25

ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել:

Նախնական վարկածով թվագրվում է Ք.Ծ.Ա. 7-6-րդ դդ-ին: Հնագետները վստահեցնում են` այս տեսակ  դամբարաններ Հայաստանում ոչ մի տեղ մինչ օրս չեն հայտնաբերվել:

Մայրաքաղաքից ժամանած մասնագետները ամիսներ է արդեն՝ նորահայտ յոթ դամբարաններում պեղումներ են իրականացնում: Գտածոները մարդկային ոսկորներ են, նիզակ ու թևնոց:

Դամբարաններից մեկը` որպես բացառիկ շինություն, տեղափոխվեց Կապանի երկրագիտական թանգարան, իսկ ոսկորներն ու գտածոները փորձագիտական ուսումնասիրության են հանձնվել: Սյունիք թվ-ի խումբը ևս ներկա է եղել պեղումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031