Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կարող է և ցանկալի է, որ ստորագրվի ԱՄՆ-ի դրոշի ներքո՝ ԱՄՆ իշխանությունների ներկայությամբ». Արամ Սարգսյան

Հուլիս 10,2025 19:35

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրում է.

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կարող է և ցանկալի է, որ ստորագրվի ԱՄՆ-ի դրոշի ներքո՝ ԱՄՆ իշխանությունների ներկայությամբ։ Այս պահին աշխարհում չկա այլ երկիր, ԱՄՆ-ից բացի, որը կարող է դառնալ խաղաղության իրական երաշխավորը և որի շահերից է բխում  ինչպես խաղաղությունը, այնպես էլ դրա ամուր երաշխավորումը։

ԱՄԷ-ում կայացած հանդիպումը, իմ կարծիքով, հաջողված և հույս ներշնչող էր։ Համոզված եմ, որ Աստծո կամքով`հաջորդ հանդիպումը չի ուշանա, և՝ ի բարօրություն մեր երկրի ու ի հակադրություն ներքին ու արտաքին խանգարողների, խաղաղության համաձայնագիրը  կստորագրվի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031