Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարության կրթահամալիրի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մանուկ Մուրադյանը

Հուլիս 10,2025 21:55

Հուլիսի 10-ին տեղի է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում էր ռեկտորի ընտրության հարցը։

Նշենք, որ դեռևս հունիսի 2-ից 20-ը հայտարարված էր ռեկտորի ընտրության բաց մրցույթ, որին դիմել էին 3 թեկնածու։ Նիստին մասնակցել և կրթահամալիրի զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ իրենց հայեցակարգային մոտեցումներով են կիսվել Մանուկ Մուրադյանն ու Լիաննա Խաչատրյանը։ Թեկնածուներից Կարինա Խիզանյանը չի ներկայացել։

Խորհրդի անդամները տարաբնույթ հարցեր են ուղղել թեկնածուներին՝ կրթահամալիրի արդիականացման և զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների, կառավարչական փորձի, կրթական ծրագրերի իրագործման ու նորարարական նախաձեռնությունների մասին։

Թեկնածուների ելույթներից հետո կայացել է փակ, գաղտնի քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով 12 կողմ ձայնով ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մանուկ Մուրադյանը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031