Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց». Հովհաննես Քոչարյան

Հուլիս 10,2025 23:00

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը գրել է.

«Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց։

Զենքով պարգևատրվել էի ՀՀ ոստիկանության նախկին պետ, երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հրամանով՝ ոստիկանության իրավական առաջին բարեփոխումներին ունեցած ներդրման համար։

Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով։ Հակասահմանադրական այս իրավակարգավորմանը չեմ անդրադառնալու, անիմաստ է։

Պարզվեց՝ մի առանձին «կիսաստորացուցիչ», անհայտ իրավական հիմքերով ընթացակարգ են սահմանել խոչընդոտող ՎԻՃԱԿՆԵՐԻ բացակայությունը հաստատելու համար՝ «ապացուցիր, որ հոգեկան հիվանդ, թմրամոլ, խուլ կամ կույր չես» պարտականությունը դնելով սեփականատիրոջ վրա։ Նարկոլոգիական և հոգեբուժական հաշվառման մեջ չգտնվելը բավարար ապացույց չի դիտվում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031