Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Ես որպես հասարակ հայ ու հարկատու` չեմ ուզում ունենալ այդպիսի խայտառակ խորհրդարան». «Ազգ»

Հուլիս 11,2025 08:30

Որ ցույցերով, բողոքի գործողություններով, տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանության եկածների աչքին ամենուր ահաբեկչություն է երեւում` սա կարելի է հասկանալ, ուրիշ էլ ո՞ վ կարող է ավելի լավ իմանալ իշխանափոխության դեմն առնելու բոլոր ձեւերը:

Մի կողմ թողնենք այն, որ ԱԺ նիստին հետեւողներին այդպես էլ համոզիչ չթվացին այն փաստարկները, որոնցով առնվազն ահաբեկչության փորձի պլանավորում էր հիմնավորում գլխավոր դատախազը, էլ չասած, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին ներկայացվող մեղադրանքն ընդհանրապես դատական հեռանկարի շանս չուներ: Բայց դրանք էլ խամրեցին այն խայտառակ ծեծկռտուքի համեմատությամբ, որ իշխանական պատգամավորների ակտիվ մասնակցությամբ հրահրվեց հարցի քննարկման ժամանակ խորհրդարանում, եւ մեր կարծիքով դրան ուղղակի պետք է հետեւի խորհրդարանի լուծարումը: Ես որպես հասարակ հայ ու հարկատու` չեմ ուզում ունենալ այդպիսի խայտառակ խորհրդարան, այդ խորհրդարանը նույնքան իմն է, որքան յուրաքանչյուր պատգամավորինը:

Իսկ բուն Դաշնակցության հանդեպ սկսված իրավական հալածանքները, խուզարկությունները նրանց տներում հուլիսի 10-ի առավոտից սկսած` ինձ մի պահ տեղափոխեցին 1994 թվականի դեկտեմբերի 28, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղերձի` հեռուստատեսությամբ հեռարձակմանը զուգահեռ սկսվեց ՀՅԴ-ի գրասենյակների ու խմբագրատների եւ տպարանի ջարդուփշուր, ՀՅԴ-ականների տներում խուզարկություններն ու ձերբակալությունները:

Անցած տասնամյակներում գնահատման փորձեր արվել են` ինչո՞ւ դա տեղի ունեցավ, վեր են հանվել քաղաքական, գաղափարականից սկսած մինչեւ աշխարհաքաղաքական կողմնորոշման վարկածներ, ինչպես նաեւ` տնտեսական (երկիրը կողոպտող վայրի սեփականաշնորհմանը ֆինանսական հոսքեր ունեցող այլ կառույցների մոտ չթողնելու դրդապատճառ): Այսինքն` երեւացող պատճառների տակ կային այլ պատճառներ:

Այժմ իրողությունը կրկնվում է. ակնհայտ է, որ խորհրդարանական վերջին բախումը աշխարհաքաղաքական բախում էր, ռուս-արեւմտյան բախում` մեր ներքին ուժերի տեսքով, խոստովանեք, էլի, իշխանությո՛ւն եւ ընդդիմությո՛ւն, իրերն իրենց անունով կոչեք, ու համակարգն էլ նույնն է` նույն հին քաղաքական դերակատարներով համարյա: Թե չէ` ահաբեկչության կանխո՜ւմ, ֆլան-ֆստան… Ու փաստորեն Նիկոլ Փաշինյանը, կամա, թե ակամա, մտնում է նույն գետը երկրորդ անգամ, ուր մտել էր այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թե ինչի մասին է նույն գետը երկու անգամ մտնելու ասացվածքը եւ ինչի է հանգեցնում` առաջարկում եմ հանրագիտարաններով նայել:

 

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031