Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ` պահանջելով հերքել արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող հրապարակված կեղծ տեղեկությունները և ներողություն խնդրել։ Սա Ռոբերտ Քոչարյանի կողմից Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված երկրորդ հայցն է վերջին մեկ ամսվա ընթացքում, և կարելի է ասել՝ մեկը մյուսի շարունակությունն է։
Ազգային ժողովի նախագահն իմանալով, որ Հանրապետության երկրորդ նախագահը հայց է ներկայացրել իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, սոցիալական հարթակների իր էջերում գրառումներ է կատարել այդ մասին, ինչն էլ դարձել է երկրորդ հայցադիմումի հիմք։
«Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել։ Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում։ Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»,- տեղադրելով առաջին հայցադիմումի հիմք հանդիսացած տեսանյութը` գրել է ԱԺ նախագահը:
… Նշենք, որ երկրորդ հայցադիմումով Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախագահին դրամային փոխհատուցման պահանջ չի ներկայացրել՝ բավարարվելով միայն Ալեն Սիմոնյանի «Ֆեյսբուքի» էջով և տելեգրամյան ալիքով հրապարակային ներողությունով։
Կարդացեք նաև
«2025 թվականի հունիսի 14-ին իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակվել են կեղծ, ակնհայտ անհիմն, զրպարտչական բնույթի տեղեկություններ։ Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նախկինում հայտնածս տեղեկությունները իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսացել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք»,- գրված է հերքման տեքստում։
Վիրավորանքի համար էլ Ռ. Քոչարյանը պահանջում է, որ ԱԺ նախագահը ներողություն խնդրի հետևյալ բովանդակությամբ. «Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում