Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը

Հուլիս 11,2025 09:50

«Ազատություն». Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

«Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումը խոսում է ինքնին։ Նրա դիտարկումերը կառավարության նիստում ցույց են տալիս, որ սա այն վարչակազմն է, որը աշխատում է խաղաղության համար։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է, և կգնան այնտեղ, որտեղ պետք է։ Այս դիրքորոշումը չի թուլացել, որովհետև «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հիմնական հանձնառությունն ընդգրկում է նաև, իհարկե, աշխարհում մեր շուրջը իրավիճակի բարելավումը», – նշել է Բրյուսը։

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031