Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետն ասաց՝ եթե սիսեռի փոխարեն դնեն այլ բան, կարող է դառնալ զենք, նույն տրամաբանությամբ՝ եթե աղցանի մեջ թույն լցվի, աղցանը կարող է դառնալ սպանության գործիք. փաստաբան. «Հրապարակ»

Հուլիս 11,2025 10:23

«Իրավական անզորության վիճակում ենք մենք, ապրում ենք 37 թիվը՝ Վեհարան ներխուժելը, սրբազաններին կալանավորելը, մի օրում անձին կալանավորելը, տեսչական ստուգումներ սկսելն իր բիզնեսներում: Պարզ է, որ սա քաղաքական հետապնդումների ցայտուն դրսեւորում է, որում ներգրավված են բոլոր կառույցները՝ հարկայինը, դատախազությունը, աշխատանքի տեսչությունը։ Թիմով դարձել են գործիք, որ ներկայիս վարչախումբն անի իր սեւ գործը»,- մեր զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Վահագն Մատինյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

– ՔԿ-ի հրապարակած լուսա­նկար­ներից տպավորություն է, որ մի ահռելի զինանոց են գտել: 

– Այո, հենց դա է պետք: Տեսեք, մեր օրենսդրությունը նախկինում թույլ էր տալիս մեկ անձին՝ ունենալ 5 միավոր զենք, հիմա կարելի է 10 միավոր ունենալ, իմ պաշտպանյալ Մատինյանն ուներ 3 միավոր զենք` թղթով, սեյֆով: Վերցրել են ու տանելու են կալանքի, ասելու են՝ ահա, զենքեր ենք գտել: Գլխավոր դատախազն էլ մի տեղ հարցազրույց է տալու ու ասի՝ ո՞վ ասաց, որ օրինական զենքով հանցագործություն չեն անում: Բայց ողջամիտ չէ այս ամենը: Նույն տրամաբանությամբ՝ մարդկանց տանը կա ուրագ, դանակ, կացին, գտնեն ասեն՝ սառը զե՞նք է: Տեսեք, փորձագետն ասաց՝ եթե սիսեռի փոխարեն դնեն այլ բան, կարող է դառնալ զենք, այդ նույն տրամաբանությամբ՝ եթե աղցանի մեջ թույն լցվի, աղցանը կարող է դառնալ սպանության գործիք:

– Ձերբակալությունները, խու­զարկությունները, վերջին կալանավորումները կատարվում են ակնհայտ դատավարական խախտումներով՝ փաստաբաններին նյութեր չեն տրամադրում, թույլ չեն տալիս ներկա գտնվել գործողություններին եւ այլն: Ի՞նչ եք անելու՝ Ձեր պաշտպանյալներին անհարգալից վերաբերմունքից, ապօրինություններից պաշտպանելու համար: 

– Բողոքելով մի բանի հասնելու ակնկալիք չունենք, որովհետեւ այն ատյանը, որին պետք է բողոքենք, դա էլ է զավթված: Նույն՝ Կարապետյանի գործով մարդիկ վերաքննիչ բողոքը հետ վերցրին, բայց աճպարարություն տեղի ունեցավ, եւ գործը նորից հայտնվեց այն դատավորի մոտ, որին ցանկանում էր իշխանությունը: Հիմա մենք հասկանում ենք, որ կալանավորումն ապօրինի էր, նույն՝ Բագրատ սրբազանի դեպքում: Ես, լինելով Բագրատ սրբազանի պաշտպանը, հույս չունեմ, որ Վերաքննիչ դատարանում բան է փոխվելու, չնայած չկային կալանքի հիմքեր: Ինչ փաստարկ էլ մենք` փաստաբաններս ներկայացնենք, ձայն բարբառո հանապատի: Կլսեն դատավորները, հարցեր կտան՝ տպավորություն ստեղծելով, թե ուզում են հասկանալ՝ ինչ է եղել, ու կանեն այն, ինչ հիմա են անում:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031