Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նշված պայմաններում ինձ վերագրվում է անհարկի միջամտություն ԱԺ աշխատանքին, ապա առաջանում է հիմնավոր կասկած, որ Ձեր ընկալմամբ՝ հենց այդ խառնաշփոթն ու բռնության դրսեւորումներն են համարվում «բնականոն աշխատանք». Լևոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ»

Հուլիս 11,2025 11:22

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության դեպքով բացատրություն է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, նա իր բացատրության մեջ հայտնել է. «Նշված է, թե ես, իբր, անհարկի միջամտել եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։ Ցանկանում եմ պարզաբանել, որ դեպքի օրը, երբ ես մոտեցա նիստերի դահլիճի դռան մոտ, այնտեղ արդեն իսկ խառնաշփոթ իրավիճակ էր. տեղի էր ունենում ծեծկռտուք, պատգամավորները միմյանց հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ. ներողություն եմ խնդրում արտահայտությունների համար, սակայն անհրաժեշտ եմ համարում մեջբերել դրանցից մի քանիսը՝ «*անդոն», «**ող», «*ոզի տղա», «*ու*եմ լավդ» եւ նմանատիպ այլ վիրավորական խոսքեր, որոնք ուղեկցվում էին միմյանց նկատմամբ ֆիզիկական գործողություններով՝ ձեռքով, ոտքով հարվածներով, ինչպես նաեւ շշերի հարվածներով։

Եթե նշված պայմաններում ինձ վերագրվում է անհարկի միջամտություն Ազգային ժողովի բնականոն աշխատանքին, ապա առաջանում է հիմնավոր կասկած, որ Ձեր ընկալմամբ՝ հենց այդ խառնաշփոթն ու բռնության դրսեւորումներն են համարվում «բնականոն աշխատանք», ինչը բացարձակապես հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրությանը, թե՛ ԱԺ կանոնակարգ-օրենքին։

Տեղում զրույց եմ ունեցել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ, որը, իմ համոզմամբ, անցել է իրեն վերապահված լիազորությունների սահմանը՝ դրսում տրված հրահանգներով։

Մասնավորապես, նա բղավում էր կանանց վրա՝ «իջի ստեղից», «գնա ստեղից» (ներկայացնում եմ որպես մեջբերում) արտահայտություններով, ինչին ի պատասխան իմ կողմից արձագանք ստացավ դրա վերաբերյալ. նշեմ, որ նրան չեմ պատասխանել ԱԺ-ում այդ պահին տարածվող բառապաշարով, այլ փորձել եմ նրա գոռոցին համապատասխան, բայց զսպված պատասխանով հանդարտեցնել: Սակայն նա հրահանգում էր ՊՊԾ աշխատակիցներին ինձ հեռացնել ԱԺ շենքից՝ նշելով. «ձեռքերը ծալելով, գետնին շաղ տալով՝ հեռացրե՛ք»։

Հորդորում եմ պահանջել նմանատիպ բացատրագիր հենց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից՝ պարզելու, թե նա ինչ իրավական հիմքով եւ ինչ լիազորությամբ էր նման հրահանգներ տալիս ՊՊԾ ծառայողներին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031