Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Ընդամենը մի քանի տարի առաջ իր էներգամատակարարումն ապահովելու ճնշման ներքո ԵՄ-ն ինտենսիվորեն սիրահետում էր Բաքվին. Շվեյցարացի պատգամավոր. «Արմենպրես»

Հուլիս 11,2025 11:30

«Արմենպրես». Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի գնահատմամբ՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Հայաստան կատարած այցը պետք է դիտարկել որպես Բրյուսելի կողմից Երևանին ուղղված աջակցության հանձնառության նշան։

Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով վերջին շրջանում Հայաստանի ու Եվրոպական միության միջև խորացող գործընկերությանն ու այդ համատեքստում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ հունիսի 29-30-ը Երևան կատարած այցին։

«Կայա Կալասի այցը պետք է դիտարկել որպես հանձնառության նշան։ Այն Եվրոպական միության հանձնառության նշան է՝ աջակցելու Հայաստանին՝ որպես Կովկասում գործընկերոջ։ Սա միշտ չէ, որ այդպես է եղել։ Ընդամենը մի քանի տարի առաջ իր էներգամատակարարումն ապահովելու ճնշման ներքո ԵՄ-ն ինտենսիվորեն սիրահետում էր Բաքվին»,-նկատել է Մյուլլեր-Ալտերմատը։

Այդուհանդերձ, շվեյցարացի պատգամավորը մատնանշել է, որ չնայած ԵՄ-ի հետ հարաբերությունների ու գործընկերության մակարդակի խորացմանը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առումով Հայաստանի համար առավել կարևոր կլինեն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն ու կապերը։

«Հայաստանը ստացել է ԵՄ-ի այդ ազդանշանը, ինչը ողջունելի է արևմտյան արժեքների համայնքում՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ավելի կարևոր կլինեն տնտեսական առումով։ Սա, անկասկած, կհանգեցնի Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վերաբերյալ բազմակի քննարկումների։ Այնուամենայնիվ, նույնիսկ ԵՄ-ն չի կարող անտեսել աշխարհագրությունը և պետք է ընդունի, որ Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ այս սերտ տնտեսական հարաբերությունները»,-ընդգծել է Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։

Հունիսի 29-30-ը Հայաստան էր այցելել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այցի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հայտնեցին գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Դավիթ ՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031